Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մեր շնորհավորանքը Հայաստանի փաստաբաններին

Մեր շնորհավորանքը Հայաստանի փաստաբաններին
06.12.2019 | 14:23

Այսօր Հայաստանում փաստաբանության ստեղծման 101-ամյակն է: Ողջ աշխարհում ընդհանրապես, և, մասնավորապես, Հայաստանում և մեր նման բոլոր այն պետություններում, որտեղ դատաիրավական համակարգը երբեմն կամ հաճախ առաջնորդվում է ոչ թե Սահմանադրությամբ և երկրի օրենսդրությամբ, այլ կատարում իշխանությունների կամքը, փաստաբանության դերն առավել կարևորվում և արժևորվում է:

Ի դեմս մեր գործընկեր «Լև Գրուպ» («LEV GROUP») փաստաբանական գրասենյակում ընդգրկված փաստաբանների, շնորհավորում ենք Հայաստանի փաստաբաններին իրենց մասնագիտական տոնի` «Փաստաբանի օրվա»առթիվ, մաղթում հաջողություններ փաստաբանի բարդ ու դժվարին առաքելության իրականացման գործում:




Դիտվել է՝ 7017

Մեկնաբանություններ