Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

2-ամյա փոքրիկը հազվագյուտ հիվանդության պատճառով տատիկի տեսք ունի

2-ամյա փոքրիկը հազվագյուտ հիվանդության պատճառով տատիկի տեսք ունի
21.12.2019 | 12:52

Բրիտանական Լեսթեր քաղաքի երկամյա փոքրիկը, ըստ երևույթին, աշխարհի միակ բնակչուհին է, որ տառապում է դիսպլազիայի հազվագյուտ տեսակով, կամ, այսպես ասած, «Բենջամին Բաթոնի» հիվանդությամբ:


Daily Mail պարբերականը գրում է, որ Իսլա անունով փոքրիկի օրգանիզմում բջիջներն արագ են ծերաբում: «Իսլայի գեներում բժիշկներն այնպիսի մուտացիաներ են գտել, որ նախկինում երբևէ չեն հանդիպել: Մասնագետներն ասում են, որ փոքրիկը կարող է երկար ապրել, բայց մշտապես բազմաթիվ առողջական խնդիրներ է ունենալու»,- գրում է պարբերականը:

Նշենք, որ երկամյա երեխայի քաշը մոտ 7 կգ է, նա նորմալ չի խոսում, ոսկորների ձևն էլ աղճատված է:

Դիտվել է՝ 5428

Մեկնաբանություններ