ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հայ-իտալական երաժշտական ուղերձ՝ նվիրված հայ-իտալական բարեկամությանը

Հայ-իտալական երաժշտական ուղերձ՝ նվիրված հայ-իտալական բարեկամությանը
03.06.2020 | 15:58

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Հայ և իտալացի երաժիշտները, հաղթահարելով սահմանափակումներն ու կիլոմետրերի հեռավորությունը, համախմբվելով հայ-իտալական բարեկամության գաղափարի շուրջ, հղում են իրենց երաժշտական ուղերձը։ Այդ ուղերձը խորհրդանշական է՝ իտալական հայտնի «Կյանքը հիասքանչ է» կինոֆիլմի երաժշտությունը։ Այն ներկայացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, իտալացի հայտնի մենակատարներ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Գլորիա Կամպաները, Աննա Տիֆուն, Ռոբերտո Կոմինատին, Կոստանցա Պրինչիպեն։ Իսկ հայ-իտալական կատարումը ղեկավարում են դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։

Դիտվել է՝ 5773

Մեկնաբանություններ