Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բնակարան՝ ընդամենը 1 եվրոյով

Բնակարան՝ ընդամենը 1 եվրոյով
13.06.2020 | 09:58

Իտալական Չինկուեֆրոնդի քաղաքում չլսված ծրագիր է մեկնարկել, ըստ որի՝ բնակավայրում բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը մեկ եվրոյով:
РИА Новости-ին գրում է, որ ծրագրի հիմնական նպատակը իտալական խոշոր քաղաքաները բեռնաթափելն ու համեմատաբար սակավ բնակչությամբ համայնքները երիտասարդների համար գրավիչ դարձնելն է:


«Չինկուեֆրոնդիում բնակարան ձեռք բերելը նպատակահարմար է նաև կորոնավիրուսի տեսանկյունից, քանի որ այստեղ վիրուսի որևէ դեպք չի գրանցվել»,- նշել է համայնքի ղեկավարը:
Մեկ եվրոյով բնակարան ձեռք բերողները պարտավորվում են երեք տարվա ընթացքում վերանորոգել այն: Եթե գնորդն այդ պարտավորությունը չկատարի, ապա կտուգանվի 20 հազար եվրոյի չափով:

Դիտվել է՝ 2538

Մեկնաբանություններ