ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Մեծ Բրիտանիան ամբողջովին հրաժարվում է ածխային հիմքից ստացվող էլեկտրաէներգիայից

Մեծ Բրիտանիան ամբողջովին հրաժարվում է ածխային հիմքից ստացվող էլեկտրաէներգիայից
23.06.2020 | 10:22

Դեռևս 10-ը տարի առաջ Մեծ Բրիտանիայի էլեկտրաէներգիայի 40 տոկոսն առաջանում էր ածուխի շնորհիվ: Այսօր արդեն այդ տոկոսը հասցվել է զրոյի: Այս մասին տեղեկացնում է euromag.ru կայքը:


Նշվում է, որ կորոնավիրուս համավարկի և կարանտինի հետ կապված երկրում էլեկտրաէներգիայի սպառումը բավական մեծ անկում է ապրել: National Grid ընկերությունը, որ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի ամենամեծ մատակարարն է, մեկը մյուսի հետևից սկսել է դադարեցնել ածխային հիմքով աշխատող էլեկտրակայանները: Նրանցից ամենավերջինը փակվել է այս տարվա ապրիլի 9-ին:
Ածուխից էներգիա ստանալուց բացարձակապես հրաժարվելը միայն Միացյալ Թագավորությանն է վերաբերում, քանի որ Հյուսիսային Իռլանդիան National Grid ընկերությանը չի անդամակցում:


Պարբերականը գրում է, որ բրիտանական էներգետիկան վերջին 10-ը տարում արմատական փոփոխությունների է ենթարկվել: Ածուխից ամբողջական հրաժարվելը հնարվոր է դարձել միայն այն ներդրողների շնորհիվ, ովքեր բացի բիզնես գործունեություն ծավալելը պարտավորվել են էներգիա ստանալ այլընտրանքային աղբյուրներով՝ արևային էլեկտրաէներգիա, հողմաղացներ և այլն:

Դիտվել է՝ 19809

Մեկնաբանություններ