«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ֆրանսիայում թուրքի կողմից գլխին մուրճի հարված ստացած հայի վիճակը ծանր է

Ֆրանսիայում թուրքի կողմից գլխին մուրճի հարված ստացած հայի վիճակը ծանր է
28.10.2020 | 15:12

Ֆրանսիայում թուրքի կողմից գլխի շրջանում վիրավորում ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է: Ֆրանսիայում բնակվող հայերը հաջակցություն Հայաստանի և Արցախի փակել են մայրուղիներից մեկը, որի ժամանակ խցանման մեջ գտնվող թուրքը մուրճով հարվածել էր ակցիայի ֆրանսահայ մասնակցի գլխին:


Հայ ցուցարարաները մուրճը վերցրել են և փոխանցել ոստիկանությանը:
«Մակրոնը թող տեսնի՝ ինչ է կատարվում: Այսօր մեր երեխաների դեմ են, վաղը մյուս ժողովուրդների դեմ է արվելու սա: Նույն տեռորն է: Էրդողանը տեռորիստ է», - ասաց ակցիայի ֆրանսահայ մասնակիցը: Հայերը Ֆրանսիայում շարունակում են խաղաղ ակցիան՝ վանկարնելով «Արցախը մերն է»:

Դիտվել է՝ 5030

Մեկնաբանություններ