ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ադրբեջանական որոշ խմբերի հասանելի են դարձել հայերի տանը, խանութներում տեղադրված տեսախցիկները

Ադրբեջանական որոշ խմբերի հասանելի են դարձել հայերի տանը, խանութներում տեղադրված տեսախցիկները
28.10.2020 | 15:48

Ադրբեջանցի որոշ խմբեր կարողացել են հասանելիություն ստանալ հայերի տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք համացանցին հասանելիություն ունեն ու բավականաչափ պաշտպանված չեն, փոխանցում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:

«Եթե կիրառում եք նման տեսախցիկներ, հորդորում ենք պաշտպանության համապատասխան միջոցառումներ անել, օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ, եթե չեք կարողանում, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալությունից նշել են, որ վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները YouTube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Դիտվել է՝ 12569

Մեկնաբանություններ