Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՈՒ՞մ են պետք ձեր աստղերն առհասարակ. Ռոբերտ Մելքոնյան

ՈՒ՞մ են պետք ձեր աստղերն առհասարակ. Ռոբերտ Մելքոնյան
08.09.2022 | 07:21

Էդ գեներալներին ճիշտ են անում, քանի որ նրանք իրենց գեներալի ու առհասարակ սպայի նման չպահեցին։
Գրել եմ այդ կապակցությամբ ու միայն ասեմ, որ սպան, առավել ևս գեներալը, եթե նա իրոք գեներալ է, մի բան սկսելուց, քայլ անելուց առաջ պետք է լավ հաշվարկի, մտածի, թե ինքը կարո՞ղ է գնալ մինչև վերջ:


Եթե ոչ, ապա ավելի լավ է սսկվեիք ու ձայն չհանեիք:
Բա խոսեի՛ք, ասեի՛ք, ներկայացնեիք իրավիճակն ինչպես որ կար:
Եթե ոչ, ապա էլ ու՞մ են պետք ձեր աստղերն առհասարակ:
Դե, սրանց տված կոչումներն ու պարգևները հիմա շպրտեք իրենց, բա ինչու՞ չեք անում: «Վամ սլաբո՞»...


Իսկ Նիկոլը ձեզ լիովին օգտագործեց ու հիմա էլ իրեն փրկելու համար հանրությանը «քսի» է տվել ձեզ վրա:
Ես նաև ձեզ գովերգողներից շատերին եմ լավ հիշում. թե ձեր ի՞նչն էին գովերգում...

Դիտվել է՝ 11154

Մեկնաբանություններ