Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Շարունակում են իրենց հին երգը. Կարինե Հակոբյան

Շարունակում են իրենց հին երգը. Կարինե Հակոբյան
30.10.2022 | 09:53

«Վալդայ» ակումբում Պուտինի ելույթից տարբեր մեջբերումներ են անում, բայց մի միտք, որն ուղղակիորեն Արցախի հետ է առնչվում, հայ լրագրողների և վերլուծաբանների կողմից անտեսված է։ Պուտինը ասաց. «Ի՞նչ եք կարծում ի՞նչ կլիներ, եթե մենք ճանաչեինք Դոնբասը և Լուգանսկը որպես անկախ պետություններ և չմիավորեինք Ռուսաստանին, թողնեինք բախտի քմահաճույքին։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ նրանց հետ»։


Հիմա ես հարց եմ տալիս մեր քաղաքական գործիչներին, որոնք շարունակում են իրենց հին երգը Արցախի անկախության մասին. «Երբևէ ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչ կլինի Արցախի հետ, եթե անգամ նա ունենա անկախություն, բայց չմիավորվի Հայաստանին»։
Հ․Գ․ Ի դեպ, քսանհինգ տարուց ավելի Արցախը փաստացի անկախ հանրապետություն էր։

Դիտվել է՝ 15378

Մեկնաբանություններ