Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Փաշինյան Նիկոլը մանր-մանր մոտենում է ճշմարտությանը. Սևակ Հակոբյան

Փաշինյան Նիկոլը մանր-մանր մոտենում է ճշմարտությանը. Սևակ Հակոբյան
22.11.2022 | 07:32

Հիշու՞մ եք, 2 տարի առաջ, երբ Նիկոլը ժողովրդից թաքուն ստորագրեց այն հայտարարությունը, որով, իբր, պատերազմը կանգնեցրեց, փրկեց կյանքեր, իսկ իրականում իր ստորագրությամբ Ալիևին նվիրեց այն, ինչ թշնամին չէր կարողացել գրավել ուժով. այդ օրը՝ ուշոտ, երբ երկրում հիասթափություն էր, հրապարակում՝ քաոս, նա բունկերից մտավ եթեր և հայտարարեց, որ այդ պարտության մեղավորներ կան, և եկել է ժողովրդի վրեժի պահը:


Հետագայում սկսեց խոսել ինչ-որ դավաճանների մասին, որոնք ռազմի դաշտում հատուկ պռավալներ են տվել. ինչ-որ զինվորականների էր մատնանշում: Հետո սկսեց գցել հին ու իր սիրած նախկինների վրա, թե նրանց արած ու չարածն է, որ բերեց պարտության:
Դա էլ մաշվեց, սկսեցին սլաքները ուղղել, թե ռուսներն են մեղավորը՝ թե՛ պարտության, թե՛ նոյեմբերի 9-ից հետո պայմանավորվածությունների չկատարման:
Այսօր արդեն պարզվեց՝ այ քեզ բան, Ալիևը սաղ խաբում ա, պայմանավորվածությունները ամեն առիթով խախտում ա:


Կարծես Նիկոլն արդեն մոտենում է իրական մեղավորին, մանր-մանր մոտենում է ինքն իրեն. էլ մարդ էլ չի մնացել, ում մեղադրի իր դավաճանադավադրական ապաշնորհության մեջ, որն ամբողջ հայությանը բերեց էս աղետը:

Դիտվել է՝ 12394

Մեկնաբանություններ