Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՈՒ՞մ ենք փորձում խաբել

ՈՒ՞մ ենք փորձում խաբել
20.01.2023 | 07:25

Վիճակը շատ պարզ է: 2020 թվականի պատերազմից հետո երկու ճանապարհ մենք ունեինք՝ կամ ՊԱՅՔԱՐԵԼ, կամ ՀԱՆՁՆՎԵԼ թշնամու ողորմածությանը:
Հանձնվելն առաջարկել էին Փաշինյանն ու իր թիմը. «խաղաղության դարաշրջանը», Արցախից հրաժարվելը և մյուս թեզերը հանձնվելու գաղափարախոսությունն էր, որը 2021-ի հունիսին Հայաստանի բնակչության մեծամասնությունՆ ընտրեց:


ՀԱՆՁՆՎԵԼՈՒ պարագայում մեզ բանակ, բնականաբար, պետք չէ, պետք չեն կահավորված դիրքեր, զինվորների համար տարրական պայմաններ, մեզ անգամ արտաքին քաղաքականություն պետք չէ ու ՀԱՆՁՆՎԵԼՈՒ թեզերը պետական ու մերձիշխանական եթերներից, ԱԺ ՔՊ պատգամավորների շուրթերից մեղրի պես թափվում են ամեն օր, և այս ընթացքում մենք պարբերաբար զոհեր ենք ունենում՝ տասնյակներով, հարյուրներով:
Սակայն կյանքը ցույց է տալիս, որ թշնամին ողորմած չէ, և, առհասարակ, ինչու՞ պետք է ողորմած լինի, պետք է ձգտի մինչև վերջ մեզ վերացնել: Դա բնական է:
Եկեք անկեղծ լինենք, ու՞մ ենք փորձում խաբել, սա անվերջ շարունակվելու է, մինչև ՀԱՆՁՆՎԵԼԸ չփոխարինվի ՊԱՅՔԱՐԵԼՈՒ աշխարհընկալմամբ:
Կամ սրանք մնում են, ու ամեն ինչ նույն կերպ շարունակվում է, կամ հեռացվում են, և «շուռ ենք տալիս սեղանն» ու նոր կյանք սկսում: Մնացած խոսքերն անիմաստ են:


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 33907

Մեկնաբանություններ

Երբ ճառ ասողը գանձատուփն է, գրպանահատները դառնում են զանգ կախող