Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ինչի՞ց է սկսվում համակարգային կոռուպցիան

Ինչի՞ց է սկսվում համակարգային կոռուպցիան
22.03.2023 | 21:45

2023 թվական, մայրաքաղաք Երևան:

Մետրո կառուցող ու տիեզերք արբանյակ բաց թողնող երկրի կենտրոնական հրապարակները տակավին ավլում են չոլերից հավաքած ու պատահական բուսականությունից պատրաստված ավելներով։ Պետք է ենթադրել, որ իսկական ավելների ու մաքրման մյուս պարագաների գումարները մսխվել են՝ ավանդույթի համաձայն։ Իսկ նկատե՞լ եք 1963 թվականի ԶԻԼ մակնիշի ջրատար մեքենան, որով ջրում են Հանրապետության հրապարակի ծառները, ձեռքի հետ էլ ջախջախում են մայթերի սալիկները:

Որ ասում ենք՝ երկրում համատարած համակարգային կոռուպցիա է, ասում եք՝ էդպես չի:

Երևում է՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին աչքով տվեցինք վերջին գրառումներով։

Լուսանկարը, ի դեպ, պաշտոնական է:

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 11264

Մեկնաբանություններ