Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նրանց վճարում են հայրենիքը քանդելու համար

Նրանց վճարում են հայրենիքը քանդելու համար
29.03.2023 | 20:23

Հանրահայտ փաստ է, որ եթե ռուսական զորքը դուրս գա Հայաստանից, և դրա արդյունքում Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, ապա հակառուսականության ռահվիրաներից ոչ ոք զենք չի վերցնելու հայրենիքը պաշտպանելու համար, ոչ էլ նրանց զավակներն են զենք վերցնելու, որովհետև վաղուց այլևս Հայաստանի Հանրապետությունից դուրս են լինելու կամ էլ խուսափելու են հայրենիքի պաշտպանությունից, քանի որ այս կամ այն աղանդի անդամ են:

Անգամ եթե իրենց իսկ կողմից թշնամի որակվող ՌԴ-ն զինված ընդհարում ունենա Հայաստանի հետ, ապա հակառուսական քարոզիչներն այդժամ նույնպես չեն կռվելու հանուն հայրենիքի, որովհետև...

...Որովհետև նրանց չեն վճարում հայրենիքը պաշտպանելու համար, նրանց վճարում են հայրենիքը քանդելու համար:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 6678

Մեկնաբանություններ