Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«...Турция — ключевой элемент НАТО, а также союзник и друг Лондона...»

«...Турция — ключевой элемент НАТО, а также союзник и друг Лондона...»
09.04.2023 | 22:16

Ներկայիս Թուրքիան իր գոյության համար կյանքով մեկ պարտական է Եվրոպայի սրտում գտնվող մի երկրի, որի անունն է՝ Անգլիա...1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, եթե Անգլիան և իր դաշնակիցները չլինեին, Թուրքիան քարտեզի վրայից վերանալու էր:

Ռուսական բանակն արդեն Կոստանդնուպոլիս (ներկայիս Ստամբուլ) էր մտնում, այդ Անգլիան էր, որ իր նավատորմը ռուսական բանակի դեմ կանգնացրեց և արգելեց/սպառնաց , որ ռուսները առաջ չգնան:

Այդ Անգլիան էր, որ նախ Սան-Ստեֆանոյում, ապա Բեռլինում ռուսների առաջխաղացումը կասեցնելը արդեն թղթի վրա ամրագրեց:

Այդ Անգլիան էր, որ հայերին վերաբերվող Սան- Ստեֆանոյի 16-րդ հոդվածը Բեռլինում դարձրեց կամ ավելի ճիշտ՝ թարսեց և 61-րդ հոդվածի վերափոխեց:

Այդ Անգլիան էր, որ Օսմանյան կայսրությունում հայկական հարցի արդար լուծման համար աշխարհի ամենավերջին լավ խոսքերը մեր հասցեին շռայլեց:

Այդ Անգլիան էր, որ Բեռլինի վեհաժողովի ժամանակ բոլորից թաքուն թուրքերի հետ մի գաղտնի պայմանագիր ստորագրեց, որի համաձայն պարտավորվում էր թուրքերին ռազմական օգնություն ցուցաբերել, եթե ռուսները փորձեին ավելի մեծ տարածություններ գրավել, թուրքերի կաշին փրկելու նման ծառայության դիմաց ստանալով Կիպրոս կղզին և հայկական հարցի մոնոպոլիան:

Այդ Անգլիայի վարչապետ Սեսիլ Սոլսբերին էր, որ հայկական ջարդերի ժամանակ հայության աղերսախառն դիմումին տվեց՝ « Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները » հայտնի ցինիկ պատասխանը:

Այդ Անգլիան էր, որ քեմալա-բոլշևիկյան «սիրավեպին» վերջ դնելու և թուրքերին իրենց կողմը քաշելու համար Լոնդոնի, Լոզանի կոնֆերանսներում ոչ մի ջանք ու եռանդ չխնայեց...

Այդ անգլիացի Չերչիլն էր, որ Լոզանի կոնֆերանսից հետո ասաց՝ «....Լոզանի համաձայնությունից հետո՝ թուրքերի և մեծ իշխանությունների միջև կայացած համաձայնությունից հետո,պատմությունը իզուր պետք է փորձի գտնել Հայաստան բառը...»:

Այդ Անգլիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջն էր, որ 1918-ին խոստովանեց. «..Եթե չլիներ մեր չարամիտ միջամտությունը, ապա հայերի բացարձակ մեծամասնությունը, ըստ Սան-Ստեֆանոյի պայմանագրի, դրվելու էին Ռուսաստանի պաշտպանության տակ։ Բրիտանական կայսրության գործողություններն անխուսափելիորեն հանգեցրին 1895,1897 թվականների, 1909 թվականի հայերի ջարդերին, և որ ամենասարսափելին է՝ 1915 թվականի հայոց ցեղասպանությանը...»:

Այդ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբն էր, որ 44 օրյա պատերազմի ժամանակ (հոկտեմբերի 19-ին) իր թվիթերյան էջում գրեց՝ «...Турция — ключевой элемент НАТО, а также союзник и друг Лондона...»

Աղասի ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
Դիտվել է՝ 8001

Մեկնաբանություններ