Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ելքեր և ուղիներ միշտ կան

Ելքեր և ուղիներ միշտ կան
22.04.2023 | 21:13

Բոլորը դարձել են անխուսափելի կործանման փորձագետներ՝ առանց սթափեցնող ելքի, առանց հույսի ու հավատի։ Եթե հոգևոր դասի ներկայացուցիչն է անզորության խոստովանություն անում, ուրեմն, ավելի խոր ինքնության ճգնաժամ դժվար է պատկերացնել։

Բայց, այս ամենով հանդերձ, կործանարար անզորությունը կույր ճակատագրապաշտություն է, որն արդեն իսկ հակասում է կամքի ազատության սկզբունքին։

Որքան էլ աղետալի կանխատեսումներ անենք, եթե զուգահեռ չփնտրենք ելքեր, հնարավորինի ու անհնարինի չափով չվերցնենք մեր բաժին պատասխանատվությունը, ամեն օր մեր մասով և մեր չափով չլծվենք այդ կործանման հաղթահարմանը, իսկապես այդ ժամանակ կործանումը կդառնա վերահաս և՝ գուցե անշրջելի։

Պաթոսային դիֆերամբներ մեզ պետք չեն, որ մենք անպարտելի ենք և բոլորից խելացի, դա դեռ ապրելով պետք է հաստատել։ Բայց նաև ինքնաոչնչացման մազոխիզմով էլ չպետք է հրապուրվենք, առավել ևս, երբ ելքեր և ուղիներ միշտ կան:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 4318

Մեկնաբանություններ