Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Պատերազմը, որի հիմնավորումը Ալիևն այդքան խնամքով մատուցեց մեզ այսօր, Հայաստանի ու Արցախի միակ շանսն է

Պատերազմը, որի հիմնավորումը Ալիևն այդքան խնամքով մատուցեց մեզ այսօր, Հայաստանի ու Արցախի միակ շանսն է
24.04.2023 | 21:16

Այսպես կոչված Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելը Ալիևի ճակատագրական սխալն էր։ Ադրբեջանը պայմանավորվածություն է խախտել, և ուշ թե շուտ պատասխան է տալու իր այդ արարքի համար։ Որովհետև ոչ ոք չի ընդունելու Ալիևի ինքնիրավչությունը։ Ոչ ոք չի ներելու իր անձն ամենքից ու ամեն ինչից վեր դասելու նրա մոլուցքը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահը երկար էր գնում դեպի այդ սխալը։

44-օրյա պատերազմին հաջորդած առաջին ամիսներին նա դեռ կարողանում էր որոշակի ինքնատիրապետում ցուցաբերել։ Սակայն փառամոլությունն ու սեփական ստերին հավատալու՝ շատ շատերի մոտ տարածված սովորույթը չարիք դարձան նաև Ալիևի համար, և նա կորցրեց կապն իրականության հետ։

Այն, որ Ադրբեջանին, ծանր օրեր են սպասվում, ես որևէ կասկած չունեմ։ Ասվածը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանի ու Արցախի համար ամեն ինչ լավ է լինելու։ Մեր բարեկեցեության համար մենք պետք է պայքարենք։ Իսկ այսօրվանից սկսած այդ պայքարն այլևս բացառում է առանց պատերազմի որևէ խնդիր լուծելու հնարավորությունը։ Համենայն դեպս, ադրբեջանցիների տեղադրած անցակետը պետք է օդ հանվի։ Այլ տարբերակ պարզապես չկա։

Բայց, երբ ասում եմ, որ մեզ համար էլ կարող է լավ չլինել, ամենևին պատերազմը նկատի չունեմ։ Ճիշտ հակառակը՝ պատերազմը, որի հիմնավորումը Ալիևն այդքան խնամքով մատուցեց մեզ այսօր, Հայաստանի ու Արցախի միակ շանսն է։ Իրական դժբախտությունն այնժամ կլինի, եթե մենք հրաժարվենք այդ պատերազմից։ Այդ դեպքում կորցրածը վերականգնելու փոխարեն մենք ունեցածն էլ կկորցնենք և Ադրբեջանի հետ միասին ուրիշների բաժինը կդառնանք։

Որովհետև պատերազմում պարտվելուց շատ ավելի վատ բան էլ կա։ Կապիտուլյացիան է։

Հրանտ Մելիք-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 6253

Մեկնաբանություններ