Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՈՒզու՞մ եք իրավիճակ փոխվի

ՈՒզու՞մ եք իրավիճակ փոխվի
15.07.2023 | 17:15

ՈՒզու՞մ եք աշխարհն ուշադրություն դարձնի Հայաստանին ու նրա խնդիրներին:

ՀՀ իշխանություններից պահանջեք անմիջապես հետ կանչել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանին:

72 ժամ տալ , որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն ու ողջ աշխատակազմը լքեն Հայաստանի տարածքը: Եվ բռնագրավեք դեսպանատան ամբողջ գրագրությունը ու հայտարարեք, որ դրանք կհրապարակվեն...

Չե՛ք անի:

Ձերը խոսելն է ...

Ինչպես կասեր ռուսը` кишка тонка!

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3875

Մեկնաբանություններ