ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

ՈՒ՞ր են կենսապահովման համար անհրաժեշտ երկու տարվա նորմատիվային պաշարները

ՈՒ՞ր են կենսապահովման համար անհրաժեշտ երկու տարվա նորմատիվային պաշարները
24.07.2023 | 17:37

Արցախի շրջափակումը հասկանալի է:

Հասկանալի չէ, թե ինչու՛ պիտի Արցախում այսպիսի վիճակ լինի:

ՈՒ՞ր են սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի, մի խոսքով, կենսապահովման համար անհրաժեշտ երկու տարվա նորմատիվային պաշարները:

Չկա՞ն:

Ինչու՞ չկան:

Գուցե նրա համար չկան, որ ինչպես Արցախի Աժ նախագահն է ասում` հազար տարի ադրբեջանցիների հետ ապրել են, էլի կապրեն..

Իսկ գուցե դա Արցախի իշխող վերնախավի հավաքական մտայնությու՞նն է եղել ու կա՛:

Այլապես, ինչու՞ այդ «չկա՛»-ի մեղավորները պատժված չեն:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4584

Մեկնաբանություններ