Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հեռախոսն առել, ընկել է աշխարհի լիդերների հետևից

Հեռախոսն առել, ընկել է աշխարհի լիդերների հետևից
09.09.2023 | 21:28

Մի շաբաթ չի անցել իտալական թերթին տված հարցազրույցում արված հիմար հայտարարությունից, որ անվտանգությունը Ռուսաստանի հետ կապելը Հայաստանի ռազմավարական սխալն է եղել, էսօր հեռախոսն առել, ընկել է աշխարհի լիդերների հետևից, ու ոչ մեկը տանձի տեղ չի դնում։

Սրա պատմական նախադեպն էլ ենք ունեցել.1920 թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի լիազոր Բորիս Լեգրանին պերսոնա նոն գրատա էին հայտարարել, արգելել մուտքը Հայաստան (էն ժամանակվա Լավրովն ու Զախարովան էլ Չիչերինն ու Լևոն Կարախանն էին)։

Ու երբ սեպտեմբերին Քյազիմ Կարաբեքիրը 50-հազարանոց թուրքական բանակն ուղղել էր դեպի Հայաստան, «հեռախոսը վերցրել», սկսել էին «մեսենջերով» աղերսագրեր գրել Արևմուտքի «փրկիչներին»։ Ու առ էսօր սպասում ենք արձագանքի:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 5482

Մեկնաբանություններ