Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստված մի արասցե, երևանցին էլ սխալվի

Աստված մի արասցե, երևանցին էլ սխալվի
17.09.2023 | 18:23

Ես կատարեցի իմ քաղաքացիական պարտքը և շիտակ կարող եմ նայել ծնողներիս ու զավակներիս աչքերին։

Ես ընտրեցի հանուն Երևանն Էրիվան չդառնալու։

Ցավով եմ հիշում, որ շուշեցիներն ու հադրութեցիները անվտանգության փոխարեն ընտրեցին մի մեշոկ (պարկ) ցեմենտը կամ աշխատանքը չկորցնելը

և հենց իրենց քվեով զրկվեցին սեփական տանիքից ու նպաստեցին, որ Շուշին դառնա Շուշա, Հադրութը հանձնվի թշնամուն։

Աստված մի արասցե, երևանցին էլ սխալվի։

Հորդորում եմ ակտիվ մասնակցություն ցուցաբերել, մասնակցել և կատարել քաղաքացիական պարտքը;

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 6448

Մեկնաբանություններ