«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Նպաստեցին Նիկոլի և նիկոլների ծննդին

Նպաստեցին Նիկոլի և նիկոլների ծննդին
24.04.2024 | 09:25

Եթե ամփոփելու լինենք մեր 34 տարվա պատմությունը, ապա բոլոր 4 առաջնորդները այս կամ այն կերպ «բարեհաջող» քանդեցին Երրորդ Հանրապետությունը։

Ամեն մեկի սխալը ունեցավ շարունակություն, ու այդ շարունակությունը ողբերգական էր Հայաստանի համար։
28 տարվա անարդարությունները ծնեցին պոպուլիստ ու հայատյաց Նիկոլին, ով կարողացավ խաբել, բանսարկել, հորինել ու գալ իշխանության՝ առանց էական խոչընդոտի։
Հայաստանի բոլոր նախկին 3 առաջնորդները այս կամ այն կերպ նպաստեցին Նիկոլի և նիկոլների ծննդին, և դա կանխորոշեց Հայաստանի ապագան։
Կարո՞ղ են նրանք հիմա սրբագրել այդ սխալները։
Կարող են, բայց դրա համար պետք է բավարար քաղաքական, մարդկային կամք և համառություն՝ հրաժարվելու ամեն ինչից և կյանքի գնով սրբագրելու, մաքրելու իրենց թողած արյունոտ հետևանքը, որի անունը այսօր մեկն է` Նիկոլ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3707

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.