«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Տարօրինակ, տարօրինակ ժողովուրդ ենք

Տարօրինակ, տարօրինակ ժողովուրդ ենք
24.04.2024 | 14:03

Ցեղասպանության օրն է, Տավուշում գյուղեր ենք նվիրում թուրքերին, երկրաքանդների հետ խնջույքներ ենք անում և տրնգի պարում:

Հիմա էլ, ըստ օդում կախված լուրերի, այս պատուհասները Սյունիքում ուղղաթիռով դաշնամուր են տարել Խուստուփի լանջ, որ նվագեն, համերգ տան, իսկ Մեղրիում էլ՝ Շվանիձոր գյուղում, դասական երաժշտության համերգ են կազմակերպել:

Շվանիձորցիները բոլոր երգերը երգել էին, մնացել էր «Սարի սմբուլը»:

Խելակորույս ու անարժանապատիվ իրավիճակ:

Որպեսզի քաղբանտարկյալ չդառնամ, մտքու՞մս հայհոյեմ...

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 6551

Մեկնաբանություններ