Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Քայլիստնե՛ր, եսիմորտեղներից մարդ եք բերե՞լ գյումրեցիների վրա

Քայլիստնե՛ր, եսիմորտեղներից մարդ եք բերե՞լ գյումրեցիների վրա
19.03.2025 | 16:11

Պարզվում է, քայլիստները, ովքեր շատ նյարդային արձագանքեցին Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած հենց գյումրեցիներին, ովքեր ապրել են կամ ապրում են Երևանում, և առանց ամոթի առաջ էին տանում այն թեզը, թե բա «Էրևնից են էկել Գյումրի ու ...»:

ՈՒ նմանատիպ այլ խոսակցություններ:

Հիմա էլ իրենց հույսը դրել են լուսանկարում պատկերված կերպարի վրա, ով ըստ Գյումրիում համառ շրջանառվող ասեկոսեների, ավագանու ընտրությունների քարոզարշավը սկսվելուց ի վեր Գյումրիում է վեր ընկած և ապրում է «սովրանոյի» Արմանի հյուրանոցում և կոորդինացնում է քայլիստների քարոզարշավը և շտաբի գործունեությունը:

Ստացվում է Գյումրիում ծնվածներին և ավագանու ընտրություններին որոշ մասնակիցներին քայլիստներն իրավունք են վերապահում «էրևնցի» անվանել ու բողքել, որ մայրաքաղաքից են եկել՝ հանրության լայն շերտերին տրամադրելով նրանց դեմ, թե բա Երևանից են գալիս ու միջամտում մեր քաղաքի ընտրություններին:

Բայց հիմա, ըստ Գյումրիում տարածվող ասեկոսեների, որոնց ես հավատում եմ, պարզվում է, հենց քայլիստներն են եսիմորտեղից մարդ բերե՞լ գյումրեցիների վրա:

Հետաքրքիր է, այդքան շիրակցի և գյումրեցի պաշտոնյաներ ունեցող քայլիստներն այնքան անճա՞ր են, որ իրենց հույսը դրել են գյալմա Վահագնի վրա... Ի՞նչ գործ ունի սա Գյումրիի և մեր քաղաքին վերաբերող ընտրությունների հետ:

Սա ո՞վ է, որ իր քիթը մտցնում է Գյումրիի ընտրությունների մեջ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4657

Մեկնաբանություններ