Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Երկու իրարամերժ հայտարարություն ՊՆ-ից

Երկու իրարամերժ հայտարարություն ՊՆ-ից
15.04.2025 | 06:22

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը»:

Այս մասին ասում է ՊՆ կողմից տարածված հայտարարությունը։

Գրեթե միևնույն ժամանակահատվածում, Աժ-ում՝ լրագրողներին տրված ճեպազրույցում ՊՆ փոխնախարարը հայտարարում է․

«Կրակոցներ երբեմն լինում են, բայց դրանք քիչ են եւ թիրախային չեն»։

Ստացվում է, որ հայկական գյուղի մշակույթի տունը թիրախ չէ՞։

Բա ի՞նչն է թիրախ այդ դեպքում։

Այսինքն՝, եթե հատուկ նշանառությամբ են կրակում դա այլ բան է, իսկ եթե անկանոն կարակահերթով են «պատահաբար» դիպել մշակույթի տանը, կամ այլ թիրախի՝ դա խնդիր չէ՞, դա վտանգ չէ՞։

Սա ի՞նչ տրամաբանություն է․․․

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3600

Մեկնաբանություններ