ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Про Таню

Про Таню
13.05.2025 | 11:01

ՈՒրեմն, դատավարական կողմերը պարտավորություն ունեն միմյանց ծանոթացնել դատարանին ներկայացվող բոլոր փաստաթղթերին: Օրինակ` մինչև Երևանի քաղաքապետարանի դեմ հայցադիմումը դատարան հանձնելը, քաղաքացին պետք է հայցադիմումի օրինակը քաղաքապետարան ուղարկի:

Այդ սկզբունքը գործում է ամենուր` Լիմպոպոյից մինչև Սիկտիվկար:

Այժմ, ըստ էության:

Քաղաքացին Հայաստանում Գերմանիայի դեսպանության դեմ Բեռլինի վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել, հետևաբար, հայցադիմումի օրինակն ուղարկել է պատասխանողին` դեսպանությանը:

Ի՞նչ գործողություններ պետք է կատարի պատասխանողը: Վերջինս որևէ գործողություն կատարելու պարտավորություն չունի, առավելագույնը` պետք է ի գիտություն ընդունի և սպասի դատավարության մեկնարկին:

Հայաստանում Գերմանիայի դեսպանության աշխատակից Tanja-ն (այսուհետ` Таня) այդպիսի կարծիքի չէ: Таня-ն կարծում է, որ հայցադիմումը ... հարցում է (՞), իսկ հարցումները պետք է (՞՞՞) գրվեն հատուկ ձևաթղթի վրա: Բացի դրանից` Таня-ն կատեգորիկ կերպով զգուշացնում է, որ «հարցը» (իրականում` հայցադիմումը) «ՉԻ ուղարկվի համապատասխան բաժին և կմնա ԱՆՊԱՏԱՍԽԱՆ»:

Տո´ այ Таня, տո´ այ համապատասխան ու անպատասխան: Այստեղ են ասել` ջհանդամն ուղարկես: Դու ավելի լավ է կրթվի: Եթե Գերմանիայում չես կարողացել, գոնե Հայաստանում կրթվի, օրինակ` գնա «Կրթությունը նորաձև է» նախաձեռնության ակցիաներին մասնակցիր: Լրիվ անվճար է: Ճիշտ է ոչինչ չես սովորի, зато անվճար Հայաստանով մեկ կճանապարհորդես, անվճար Փաշինյան Նիկոլին կտեսնես:

Իսկ, եթե լուրջ, ապա լավ կլիներ, որ Таня-ին իմ փոխարեն խորհուրդներ տային վերջինիս ղեկավարները` Friedrich Merz-ը, Johann Wadephul-ը և Auswärtiges Amt-ն:

Эх, Таня…

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ