ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Պարտվում են իրենց քարոզչական ֆրոնտում

Պարտվում են իրենց քարոզչական ֆրոնտում
19.05.2025 | 16:15

Ամեն անգամ, երբ իշխանական և իշխանամերձ գործիչներից ու գործիքներից կլսեք՝ «մեդիատեռոր», «հիբրիդային պատերազմ», «ատելության խոսք», «հինգերորդ շարասյուն» որակումները՝ իմացեք, որ նրանք ոչ թե դժգոհում են քաղաքական մշակույթի ցածր մակարդակից, հանրության կրթական ցենզից կամ մեդիագրագիտությունից, այլ դառնությամբ, դժգոհությամբ և ճարահատյալ ֆիքսում են իրենց պարտություններն ու ձախողումներն այդ ֆրոնտում և իրենց քաղաքական-հանրային հակառակորդների քարոզչական հաղթանակը:

P.S. Իրենք պարտվում են իրենց քարոզչական ֆրոնտում: Սա է վերջին բոլոր զեղումների, նյարդերի և անադեկվատության պատճառը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ