ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Փաշազադեն իր հայանուն գործակիցների հետ պարտվելու է

Փաշազադեն իր հայանուն գործակիցների հետ պարտվելու է
31.05.2025 | 20:18

Երկու ամիս առաջ էր, գաղափարակից ընկերներիս հետ քննարկման ժամանակ ասացի, որ շուտով Եկեղեցու դեմ սկսվելու է մեծ, շա՜տ մեծ արշավ։ Բայց չէի պատկերացնում, որ այն կլինի այսքան ստորակարգ, այսքան նսեմ և այսքան բացահայտ։

ՈՒրախացնում է այն, որ անգամ մարդիկ, ովքեր իրենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ չեն համարում, այս պատմական շրջափուլում կանգնած են Եկեղեցու կողքին։

Սա նշանակում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ Բարին անպայման հաղթելու է չարին։

Սա նշանակում է, որ Փաշազադեն չի՛ կարող որոշել, թե ինչպիսին կլինի Հայոց Առաքելական Եկեղեցին, որի պատմությունը հազարամյակից ավելին է, քան ամբողջ ադրբեջանցի ժողովրդի պատմությունն է։

Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալաշյուքյուր Փաշազադեն իր հայանուն գործակիցների հետ պարտվելու է:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2877

Մեկնաբանություններ