Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Շուտով կհրապարակվեն նաև Վուգար Թոֆիգօղլուի բացահայտումները Լաչինի (Բերձոր) մասին

Շուտով կհրապարակվեն նաև Վուգար Թոֆիգօղլուի բացահայտումները Լաչինի (Բերձոր) մասին
06.06.2025 | 10:22

«Caspian Frontiers» տելեգրամյան ալիքը գրում է.

«Արցախի մերձարաքսյան գոտում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի (թուրքերեն՝ Recep Tayyip Erdoğan) անասնաֆերմաների և անասնապահության մենաշնորհի փաստերի մասին տեսահոլովակի հրապարակումից և դրա հետագա հանրայնացումից հետո, ադրբեջանական «Հյուրիյյեթ»-ի գլխավոր խմբագիր Վուգար Թոֆիգօղլուն հրավիրվել է Ադրբեջանի ՊԱԾ (պետանվտանգության ծառայություն), ստացել խիստ նկատողություն և, բացի դրանից, վերջինիս հարկադրել են «Հյուրիյյեթ»-ի յություբյան ալիքից հեռացնել համապատասխան տեսահոլովակը, որի մի հատվածը հրապարակվել էր «Caspian Frontiers»-ում։

Բայց քանի որ «Caspian Frontiers»-ի արխիվում առկա է տեսահոլովակի ամբողջական տարբերակը, տելեգրամյան այս ալիքը խոստանում է, որ շուտով կհրապարակվեն նաև Վուգար Թոֆիգօղլուի բացահայտումները Լաչինի (Բերձոր) մասին, որոնք նույնպես բավականին հետաքրքիր կլինեն:

https://t.me/caspian_frontiers

Արթուր Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ