ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Փաշինյանը քաղաքացիական բախումներ է հրահրում

Փաշինյանը քաղաքացիական բախումներ է հրահրում
09.06.2025 | 14:36

Նա կոպտագույն կերպով խաթարում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Միջազգային այս խառնակ իրավիճակում, երբ Ադրբեջանն էլ նոր թափով զինվում է, ապակայունացնել Հայաստանի ներքին դրությունը ոչ այլ ինչ է, քան թշնամական շահերի սպասարկում։

Ավելին՝ ես լուրջ մտահոգություն ունեմ, որ կա ծրագիր Հայաստանում ներքին անկայունությունը հասցնել մի հանգրվանի, որին կարող է հետևել արտաքին ինտերվենցիան։

Հայաստանի Հանրապետությունում կան համապատասխան պատկան մարմիններ, որոնց ուղիղ պարտականությունն է ապահովել սահմանադրական կարգը, կանխել բախումներն ու հնարավոր այլ կործանարար զարգացումները։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 4858

Մեկնաբանություններ