ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից
15.06.2025 | 11:40

Իրան-Իսրայել նոր բախման պայմաններում, ինչպես և ենթադրվում էր, Բաքվից բարձրաձայնել են միջանցքի բացման կարևորության մասին:

Թեև Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնականն այն ներկայացրել է որպես Հայաստանի համար շահեկան քայլ, այնուամենայնիվ, հարցն այն է, որ տարածաշրջանային այս թեժ իրավիճակում Ադրբեջանը փորձում է վերաթարմացնել այս խնդիրը:

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և միջազգային ակտորների` իրանա-իսրայելական հակամարտության վրա կենտրոնացումից, ու զարգացնել այն պահանջները, որոնք բացառապես նրանց շահերից է բխում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2587

Մեկնաբանություններ