ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Մենք մի օր կրկին կմիավորվենք` դառնալով համաշխարհային գործոն

Մենք մի օր կրկին կմիավորվենք` դառնալով համաշխարհային գործոն
22.06.2025 | 19:07

Լավ, բայց իրապես, տարօրինակ չի՞, որ մարդը հայհոյում է եկեղեցականներին, բացահայտ մարտահրավեր է նետում Եկեղեցու դարավոր ավանդույթներին, նսեմացնում հոգևորականների ծառայությունն ու նվիրումը, ծաղրում են հոգեւորականների վեղարը, հոգևորականներին մեղադրում ի տես աշխարհի ամենաստոր հանցագործության` մանկապղծության մեջ, ու ակնկալում, որ հոգևորականները դրականորեն պետք է իրեն վերաբերվե՞ն։

Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր։

Էստեղ միայն արժանապատվության խնդիր չէ, էստեղ նաև բարոյական խնդիր է...

Եթե կա մարդ, ով իրեն ծնող հայհոյողին պատրաստ է ընդունել, ապա դա իր խնդիրն է:

Մի բան էլ` պարզվում է, պատահական չէր, որ սկսեցին Պոլսո Հայոց պատրիարքին ներկայացնել իբրև Նիկոլի ու մյուս Եկեղեցու դեմ մարտնչողների սրտի թեկնածու։

Եկեղեցու միասնությունն այս ճակատագրական պահին հույս է ներշնչում, որ մենք մի օր կրկին կմիավորվենք` դառնալով համաշխարհային գործոն, իսկ Հայրենիքն ուրացողները կրկին կհայտնվեն իրենց արժանի տեղերում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ