Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՀՀ կառավարչի հետ ունեն ներդաշնակ շահեր և սպասումներ

ՀՀ կառավարչի հետ ունեն ներդաշնակ շահեր և սպասումներ
26.06.2025 | 15:04

Ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական էր` «ռևանշիստներին» իրար հետևից կալանավորում են` Սամվել Կարապետյանից մինչև Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյան:

Նրանց, իհարկե, առաջին հերթին հաճույք է պատճառում այն ամենը, ինչը տեղի է ունենում արցախցիների ու այն անձանց հետ, ովքեր տարիներով պաշտպանել են Արցախը` իրենց ծառայությունից մինչև ներդրումներ, բարեգործություն:

Ադրբեջանցիները լավագույնս գիտակցում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև վերոնշյալ թեմայի հետ կապված ՀՀ կառավարչի հետ ունեն ներդաշնակ շահեր և սպասումներ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ