Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Այսօրվա Հայաստանը ապրում է ճակատագրական պահ

Այսօրվա Հայաստանը ապրում է ճակատագրական պահ
29.06.2025 | 10:37

Մի կողմից՝ նիկոլ փաշինյանի «Էրմենիստանը», որն առաջարկում է կտրուկ խզում անցյալից, մյուս կողմից՝ Հայաստանը՝ որպես հավերժական արժեքների, հաղթանակների ու մեր նախնիների զոհաբերությունների շարունակություն։

Սա պայքար է երկու տեսլականների միջև:

Առաջինը՝

Հայաստանը որպես պատմության, հավատի ու միասնության դաշտ, որտեղ յուրաքանչյուր քայլ հիմնված է մեր հազարամյա իմաստության վրա։

Երկրորդը՝

փորձում է «կառուցել» նոր իրականություն՝ հաճախ մոռանալով, որ առանց արմատների՝ ծառը չի կարող աճել։

Մենք պետք է ընտրենք ոչ թե «հին» կամ «նոր», այլ Հայաստանը՝ որպես անբաժանելի ամբողջություն, որտեղ առաջընթացը գալիս է արմատների խորքից, ոչ թե դրանց մերժումից։

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2145

Մեկնաբանություններ