Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նայեք ձեր շուրջը ու կտեսնեք, որ ձեր կապիտալն էլ անվտանգ չէ

 Նայեք ձեր շուրջը ու կտեսնեք, որ ձեր կապիտալն էլ անվտանգ չէ
29.06.2025 | 15:18

Անցնող 5 տարիների ընթացքում հնարավոր էր ստեղծել նոր էլիտաներ։

Բավական էր, որ կապիտալի տերերը, ովքեր նաև նախկին իշխանություններն էին ներկայացնում, որոշում կայացնեին կոմպետենտ էլիտաների ձևավորման։

Մասնագիտական և հանրային դաշտը, եթե լավ թափ տային, հաստատ երկու-երեք էլիտային խմբեր կձևավորվեին, որոնք 5 տարվա ընթացքում կդառնային ինստիտուցիոնալ օրգանիզմներ:

ՈՒ դրանից հետո դաշտում ո՛չ միայն քաղաքական վակուում չէր լինի, այլև Նիկոլի իշխանությունը վաղուց դադարած կլիներ։

Բայց, ինչպես միշտ անձնիշխանությունն ու խմբային շահը վեր է դասվել, և քաղաքական դաշտը նույն դեմքերով, նույն նախկին-ներկա աղմուկի ներքո պարտվում է իր իսկ ծնած հրեշին:

Իհարկե, հիմա էլ կարող եք սա անտեսել, բայց նայեք ձեր շուրջը ու կտեսնեք, որ ձեր կապիտալն էլ անվտանգ չէ:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2329

Մեկնաբանություններ