ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նրանց մոլորակի վրա տարիները երկինքներով են չափվում

Նրանց մոլորակի վրա տարիները երկինքներով են չափվում
29.06.2025 | 16:15

Էսօր բնիկ այլմոլորակային Փոքրիկ իշխանի այլմոլորակային պապայի՝ Անտուան դը Սուրբ-Էքզյուպերիի տարեդարձն ա․ կարևոր չի, թե որերորդ տարեդարձը, քանի որ նրանց մոլորակի վրա տարիները երկինքներով են չափվում, ու հաշիվը մեզ հասկանալի չի լինի։ Կարևորն էն ա, որ նրանք ժամանակին մեզ հյուր են եկել ու թողել մի պատմություն, որն ամեն մեկի համար կարող ա իր կյանքի հավատարիմ աղվեսիկը դառնալ, եթե ուզի ու, հաստատ, երբեք չի փոշմանի դրա համար։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4500

Մեկնաբանություններ