ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Իսկ թշնամին քնած չէ

Իսկ թշնամին քնած չէ
02.07.2025 | 12:34

Եթե ես լինեի Հայաստանի Հանրապետության ղեկավարը, ապա առաջին բանը, որ կանեի, թշնամի երկրում կփնտրեի նրան/նրանց, ովքեր իշխանության գալու համար պատրաստ կլինեին ամեն ինչի, ովքեր չէին ունենա ո՛չ մի կարմիր գիծ իշխանության հասնելու ճանապարհին։

Հենց գտնեի նմաններին, առաջին բանը, որ կանեի, դա նրանց ներշնչելն էր, որ հենց իրենք պետք է լինեն հաջորդ առաջնորդը:

Հետաքրքիր ճանապարհ է չէ՞։

Իսկ ինչո՞ւ նույնը չանեին թշնամի երկրների առաջնորդները Հայաստանի հետ:

Հայաստանի առաջնորդներին նման հարցեր չեն հետաքրքրել, հավանաբար իրենք նման «մանր մունր» բաների վրա ծախսելու ժամանակ չեն ունեցել:

Իսկ թշնամին քնած չէ:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2721

Մեկնաբանություններ