ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նրանք Հայաստանի թշնամիներն են և անում են այն, ինչ պետք է անի թշնամին

Նրանք Հայաստանի թշնամիներն են և անում են այն, ինչ պետք է անի թշնամին
10.08.2025 | 11:55

Ես չեմ մեղադրում ոչ Նիկոլին, ոչ էլ Ալիեւին՝ նրանք Հայաստանի թշնամիներն են և անում են այն, ինչ պետք է անի թշնամին՝ կործանում են Հայաստանը։

Ես մեղադրում եմ նրանց, ովքեր փայփայում և ամրացնում են Նիկոլին։

Մեղադրում եմ այն տիտուլյար ընդդիմությանը, ով Նիկոլին արգելելու ու հեռացնելու փոխարեն, մի քանի անհասկանալի քաղաքական գենեոլոգիայով լակոտների կոչով զբաղված է «ով բերեց Նիկոլին» ճամարտակությունից հաճույք ստանալով։

Ես մեղադրում եմ նրանց, ովքեր ծուլորեն նայում են Հայաստանի Հանրապետության կործանմանը և ասում․ «Թող առաջ սրանք ստորագրեն հրաժարականի պահանջը, հետո նոր՝ մենք», «Մի հատ ցույց տվեք փողոցում կանգնածներին, հետո նոր կսկսենք իմպիչմենտը»։

Ես մեղադրում եմ նրանց, ովքեր անգամ ծեծվելուց ու բանտարկվելուց խելք չհավաքելով, մատից ծծած սոցիոլոգիայով մեծամիտ հաշվարկներ են անում, թե որ ընդդիմությունը մյուսի հանդեպ ինչ առավելություն ունի և հերթական ընտրություններում քանի տոկոս կհավաքի։

Համոզված եղեք, ԲՈԼՈՐ հերթական ընտրություններում հաղթելու է Նիկոլը, իսկ ավելի ուշ, Հայաստանի պատմության արդեն ադրբեջաներեն դասագրքերում դուք եք ներկայացվելու որպես դավաճան։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Դիտվել է՝ 3364

Մեկնաբանություններ