Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արդարադատությունից խուսափելու համար արդյո՞ք պատրաստ են Հայաստանի Հանրապետության դեմ դավաճանական գործողություններ իրականացնել

Արդարադատությունից խուսափելու համար արդյո՞ք պատրաստ են Հայաստանի Հանրապետության դեմ դավաճանական գործողություններ իրականացնել
13.08.2025 | 14:19

Գալու է ժամանակ ու պարզվի, որ իրավապահ համակարգի որոշ պաշտոնյաներ ոչ միայն քրեական գործեր են հորինել Նիկոլի ցուցումով նրա ընդդիմադիրների դեմ, այլ նաև իրենց գործողությունների առանձին քայլեր համաձայնեցրել են նրա հետ ու գործել հավանությունը ստանալուց հետո:

Այդպիսի ենթադրյալ գործողություններից է, օրինակ, ձերբակալման ենթակա անձանց ցանկն ու նրանցից յուրաքանչյուրի կալանավորման ժամկետը, նաև հաշվի առնելով, որ վերջին տարիներին իրավական համակարգում նախաքննության ընթացքում կալանավորումները դարձել են զուտ պատժիչ գործողություններ, այլ ոչ թե ենթադրյալ հանցագործության բացահայտմանը նպաստող կամ դա ավարտին հասցնելը կանխող գործողություն:

Ինձ այլ հարց է նաև հետաքրքիր. նման ավանտյուրաների մեջ մտած պաշտոնյաները մինչև ո՞ր կետն են կատարելու ապօրինի և քրեական օրենսգրքով շարադրված գործողություններ. Նրանք արդյո՞ք հասկանում են, որ անխուսափելի պատժից խուսափելու միայն մեկ ձև ունեն՝ Հայաստանի հանրապետության գոյության դադարումը:

Եվ հետևաբար, մոտալուտ արդարադատությունից խուսափելու համար նրանք արդյո՞ք պատրաստ են ուղղակիորեն և գիտակցված Հայաստանի Հանրապետության դեմ դավաճանական գործողություններ իրականացնել: Դեռ մի պահ բաց թողնենք, որ անմեղ քաղաքական ընդդիմադիրների դեմ կարված գործերը նույնպես կարող են մկնաբանվել որպես պետության դեմ գործած հանցագործություն:

Սրանք հարցեր են, որոնց մասին այս պաշտոնյաներին պարբերաբար հիշեցնել է պետք, մինչև որ հայը Հայաստանում որոշող կդառնա: Չխեղճանաք:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 9144

Մեկնաբանություններ