ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ստատուսներով երկիր կառավարողի գրվածքին ի պատասխան

Ստատուսներով երկիր կառավարողի գրվածքին ի պատասխան
17.08.2025 | 20:28

Սա ոչ թե «կյանքի ու խաղաղության ցնծություն» է, այլ սահմռկեցուցիչ հակադրություն իրականությանը․երբ սահմաններին արյուն է թափվել, ու վտանգը չի մարում, երբ մեր քաղբանտարկյալները հիվանդանոց չեն հասնում, երբ հազարավոր ընտանիքներ սովի ու աղքատության ճիրաններում են՝ իշխանությունը ցնցուղի նման «ցնծություն» է բերում թատերականացված համերգների ձևով։

Ցնծությունը միլիարդների փոշիացումն է, իսկ ժողովրդի իրական կյանքը՝ խեղճացած ու անպաշտպան։

Սա ոչ թե «իրական Հայաստան» է, այլ խաբկանք՝ գունավոր լույսերի ու բարձրախոսների հետևում թաքցված։

Կեցցե՜ իրական Հայաստանի իրական ցավը, որը այս իշխանությունը համառորեն իրականություն է դարձնում։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 3109

Մեկնաբանություններ