ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Եվս մի քանի նկատառում ժողվարչապետի ֆանտաստիկ ուղերձի վերաբերյալ

Եվս մի քանի նկատառում ժողվարչապետի ֆանտաստիկ ուղերձի վերաբերյալ
26.08.2025 | 12:06

Արդեն գրել էի, որ դա կատարած ծանր հանցանքի խոստովանություն էր և հաբռգածության ծայրահեղ աստիճան:

Այժմ երրորդն էլ կավելացնեմ՝ դա կատարյալ անբարոյականության արգասիք էր:

ՈՒրեմն, 2020-ից ի վեր սրանք էս հանրության գլուխն էին մտցնում, թե Ղարաբաղը ռուսները տվեցին, պատերազմի ժամանակ մեզ չօգնեցին (այնինչ լավ էլ օգնել են, ուղղակի օգնությունը ժողվարչապետը ռազմաճակատ չէր հասցնում), մի խոսքով, պարտությունը բարդում էին ռուսների վրա՝ կրկնելով 1920-ի խայտառակությունը (ռուսները թուրքերի հետ մեր հողերը կիսեցին և այլն):

Բայց հիմա ասում է ՀՀ ժողվարչապետը, թե բա՝ մենք մինչև պատերազմը զիջումների չգնացինք, որովհետև ցանկացած զիջում կհանգեցներ Հայաստանի վերացմանը, այդ իսկ պատճառով որոշեցինք Ղարաբաղը հանձնել ամբողջությամբ:

Լավ, բա ասելու բա՞ն է, կա՞ սրանից ավելի տիեզերական անբարոյականություն:

Հանրությունը ո՞նց է հանդուրժում սրանց:

Իսկ սրանք ասում են՝ եթե հանրությունը չողջունի մեր արածը, անպայման հեղափոխություն կանի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3735

Մեկնաբանություններ