Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Կեցցե ինքնիշխան հեծանիվը

Կեցցե ինքնիշխան հեծանիվը
07.09.2025 | 14:16

Տեսեք՝ ինչ կոլորիտային պատկեր ունենք․ հերթական խայտառակ պարտությունից հետո (չնայած, ինչ Նիկոլը կա մեր կյանքում, էդ պարտություններն առկա են բոլոր ոլորտներում ու բոլոր առումներով), էսօր բարլուսով հանգիստ հեծանիվ ա քշում՝ անդարդ դեմքով, ժպիտով մարդկանց հիմարի տեղ դնում։

Էս ամեն ինչը հասկանալու համար, իհարկե, պիտի ամոթի ու կատարվածի խորը գիտակցում ունենաս, բայց եթե դու դասական պոպուլիստ ես ու մանիպուլյատոր, ապա պարտավոր ես հիշել քո պապական հեծանիվն ու ցինիկ դեմքով մարդկանց ձևական բարևես՝ ապացուցելով, որ ամեն ինչի վրա թքած ունես։

Հ․Գ․ Որ ասում եմ՝ սա նավս ա ու ծանր ոտ ունի, չեք հավատում․ հենց Ճապոնիայից հետ եկավ, նրանց վարչապետն էլ ընդեղ հրաժարական տվեց։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4767

Մեկնաբանություններ