Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Միակողմանի, անտրամաբանական ու ինքնամոռաց զիջումներ՝ հանուն իշխանության

Միակողմանի, անտրամաբանական ու ինքնամոռաց զիջումներ՝ հանուն իշխանության
16.09.2025 | 13:24

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կենսական նշանակություն ունի Հայաստանի անվտանգության ու մեր պետականության հարատև երաշխավորման տեսանկյունից:

Միակողմանի, անտրամաբանական ու ինքնամոռաց զիջումներով Փաշինյանը ոչ թե գնում է այդ խնդիրների ռացիոնալ լուծմանն ու խաղաղության ապահովմանը, ինչպես փորձում է տպավորություն ստեղծել, այլ իրականում լուծում է իր իշխանությունն ամեն գնով պահելու ընթացիկ խնդիրը՝ խորքային առումով բազմապատկելով հայ ժողովրդի խուլ զայրույթն ու դժկամությունը, իռացիոնալիզմն ու վախերը հարևանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու կենսական հեռանկարին:

Բոլոր լուրջ երկրներին տեսանելի այս ակնհայտ հանգամանքն է այն միակ պատճառը, թե ինչու Թուրքիան և Ադրբեջանը, չնայած Փաշինյանի անհատակ զիջողականությանն ու նախկինում ունեցած բոլոր նախապայմանների գերբավարարմանը, մինչև օրս չեն կարգավորել ու հազիվ թե կարգավորեն Հայաստանի հետ հարաբերությունները՝ բավարարվելով նորանոր նախապայմաններ առաջ քաշելով ու նոր զիջումներ կորզելով:

1990-ից ի վեր ոչ ոք այդքան վնաս չի տվել հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարին, որքան՝ Նիկոլ Փաշինյանն իր կամազուրկ զիջողականությամբ: Ու սա ակնհայտ կդառնա բոլորին միայն այն ժամանակ, երբ Փաշինյանն այլևս չի լինի իշխանություն:

Տարիներ ու տասնամյակներ են պահանջվելու Հայաստանի նոր իշխանություններից՝ սեփական հանրությանը համոզելու, որ հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելն, այնուամենայնիվ, նաև մեր շահերից է, որ բխում է:

Սամվել Ֆարմանյան

Դիտվել է՝ 4289

Մեկնաբանություններ