Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Արարատյան աղոթքների» պատարագիչը՝ Վարուժան Խաստուր

«Արարատյան աղոթքների» պատարագիչը՝ Վարուժան Խաստուր
09.11.2025 | 12:02

«Ի՞նչ ես խորհում ու մտորում, կորսվել է ճամփան վեհի, Մարդուկների ոհմակն է պիղծ այսօր հզոր ու ամեհի, Դավաճանն է հերոս դարձել, դավանանքն է անպատեհի, Մասիս սարին գավաթ զարկիր, Աստծո լույսը խմիր, Խաստո’ւր»։

Վարուժան Խաստուր

Գրականագետ Սերժ Սրապիոնյանի խոսքը՝ նվիրված բանաստեղծ Վարուժան Խաստուրի «Արարատյան աղոթքներ» գրքին

«Խաստուրը վստահորեն կանգնած է ավանդականի և նորագույնի միջև՝ փիլիսոփայական խորությամբ ու միստիկ շնչով։ Նրան բնորոշ պոռթկումներից ծնվել ու ծնվում են լուսավոր մեղեդիներ, որ սերունդներին տանում են հույսի ու լույսի ճանապարհով։

…Վարուժան Խաստուրի «Արարատյան աղոթքներ» ժողովածուն պարզապես բանաստեղծությունների ժողովածու չէ, այլ պոետական ոգեղեն պատարագ է, մի ամբողջ աշխարհայեցողություն, ուր Բանը աղոթք է, իսկ լեզուն՝ լուսահորդ ներշնչանքի մարմին։ Այն կառուցված է ծիսական ներքին տրամաբանությամբ՝ բանաստեղծություններից շատերը շարահյուսությամբ մաղթանք-աղոթք են, բնույթը՝ տիեզերքի հետ «երկխոսային», անցումը՝ վսեմական, ավարտվածությունը՝ մաքրագործ։

… Աստվածային է Խաստուրին տրված շնորհը։

…Նա Երգասաց Քուրմ է»։

Սերժ Սրապիոնյան, «Արարատյան աղոթքների պատարագիչը» (սույն հոդվածը զետեղված է Վ. Խաստուրի «Արարատյան աղոթքներ» գրքում, Եր., 2025)։

Նոյեմբերի 7-ին, Համո Սահյանի անվան գրադարանում կայացավ իմ ամենասիրելի գրողներից մեկի, պաշտելի սիրերգակ՝ Վարուժան Խաստուրի «Արարատյան աղոթքներ»՝ Գդանսկում հրատարակված հայ-լեհերեն գրքի շնորհանդեսը։

Դարձյալ՝ ի սրտե, ջերմագին շնորհավորում եմ վսեմաշուք Պոետիս՝ «Հույզերի արարչին»՝ մաղթելով նորանոր մարգարտաշաղ, վեհացնող, անզուգական արարումներ…

Շնորհադեսը իրենց հուզառատ ու վեհացնող ասմունքով գեղեցկացրին դերասան Ջիվան Սարգսյանը և բանաստեղծուհի Մանուշակ Միասարյանը։

Ստորև տեղադրված են նրանց գեղեցիկ կատարումները։ Տեսանկարվել է (առաջինում) նաև մի հատված Ս. Սրապիոնյանի հոդվածից՝ նվիրված «Արարատյան աղոթքներ» գրքին, որ ընթերցում է բանաստեղծուհի Մանուշակ Միասարյանը։ Բարի վայելում կատարյալ արվեստի:

Նառա ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5669

Մեկնաբանություններ