«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Սեփական պետության շահն ուրացողները երբեք ոչ մի լավ տեղ չեն հասնում

Սեփական պետության շահն ուրացողները երբեք ոչ մի լավ տեղ չեն հասնում
29.11.2025 | 17:01

Պատկերացնում ե՞ք՝ այն համառությամբ, որով Փաշինյանը պայքարում է հայոց ինքնության ու պետականության դեմ, նույն համառության թեկուզ 50%-ի չափով պայքարեր Ադրբեջանի զավթողական ծրագրերի ու աճող ախորժակի դեմ՝ ինչ արդյունքներ կունենայինք:

Բայց ինքն իր ուղին ընտրել է՝ դառնալ Ալիևի կամակատար: Որպես Ալիևի մտածելակերպը իմացող մարդ ասեմ՝ վերջինս ամենաշատը հենց Փաշինյանին է արհամարհում, նվաստացնում ու լավագույնս վայելում է դա:

Առհասարակ, համաշխարհային պատմական փորձը ցույց է տալիս՝ սեփական պետական շահն ուրացողները երբեք ոչ մի լավ տեղ չեն հասնում:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4194

Մեկնաբանություններ