Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Եվ ուրիշ ոչինչ մեզ չի մնում, քան գիտենալ, թե ի՞նչ ենք ուզում վաղվա համար

Եվ ուրիշ ոչինչ մեզ չի մնում, քան գիտենալ, թե ի՞նչ ենք ուզում վաղվա համար
02.12.2025 | 18:03

Մեր ուզածը մեծ բան չէր` մի քիչ կյանք, մի քիչ սեր, մի փշուր հանգստություն, մի փոքր երկիր ու մի բուռ ջերմություն այդ երկրի մեջ: Մեծ բան ուզելու համարձակություն ունեինք, չունեինք դրա կարիքը, որովհետև մերը մեզ բավական էր, մեր փոքրի մեջ ապրելու մերձեցնող խտությունը մեզ ճշմարիտ լինելու ուժ էր տալիս, իմ բացված ու քո բացված դռների առաջ փռված տարածությունը տիեզերքի լայնություն ուներ, մեր եղածը գումարելի էր, ոչ թե նվազելի:

Պիտի լիներ այդպես, որովհետև պիտի լիներ արդարացին: Դա էլ այն հավատն էր, որ կար հավատավոր ու անհավատ մեր էության մեջ: Իսկ հետո մի առավոտ երկինքը բացվեց, ու այդ երկնքում ամպերի պես կախ ընկավ արձագանքը. «Չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ...»:

Մեր ուզածը սա չէր: Բայց մենք հիմա ունենք մեր չուզածը: Եվ այդ չուզածը փոքր չէ, այլ ահռելի: Եվ ուրիշ ոչինչ մեզ չի մնում, քան գիտենալ, թե ի՞նչ ենք ուզում վաղվա համար, ինչո՞ւ ենք ուզում և արդյո՞ք կարող ենք անսխալ լինել նոր ցանկության ճանապարհին:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ