ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հակահայկական քարոզչությունը՝ Բաքվի պաշտոնական դիրքորոշում

Հակահայկական քարոզչությունը՝ Բաքվի պաշտոնական դիրքորոշում
03.12.2025 | 12:21

Բաքվում գործող և փորձագիտական մակարդակով հակահայկական քարոզչություն իրականացնող «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն»-ը (ՄՀՎԿ կամ AIR Center։ Center of Analysis of International Relations)՝ որպես ուղեղային կենտրոն, ակտիվորեն մասնակցում է միջազգային տարբեր օրակարգերի վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման մշակման ու ներկայացման, տարաբնույթ հարթակներում Բաքվի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների լուսաբանման աշխատանքներին։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Դիտվել է՝ 4688

Մեկնաբանություններ