Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հակահարված հերձվածողներին

Հակահարված հերձվածողներին
03.12.2025 | 13:09

Պետք է փաստել, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս երկու օրերին միանգամից մի քանի հակահարված հասցրեց՝ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների բնորոշմամբ՝ հերձվածողներին։

Նախ՝ Բագրատ և Միքայել Սրբազանների խիստ և ազդու նամակները, այնուհետ՝ Մկրտիչ Սրբազանի նամակը կալանավայրերից, Արշակ Սրբազանի մամուլի ասուլիսը, երկու թեմերի հոգևորականների հայտարարությունները, եպիսկոպոսական ժողովի կազմակերպման մասին լուրը և այլն։

Չափազանց կարևոր էր նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող Պոլսից հնչած՝ Հռոմի Պապի եղբայրական ողջույնը Ամենայն Հայոց Հայրապետին, որը փաստում է, որ աշխարհի ամենախոշոր քրիստոնեական եկեղեցին տիեզերական համերաշխության ոգով առաքելական մեր սուրբ եկեղեցու Վեհափառ Գարեգին Բ-ին է շարունակում ճանաչել Թադեոս առաքյալի հիմնած և Լուսավորչի վերընձյուղած Մայր Աթոռի միակ և աներկբա գահակալ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն աջակցությունը ողջ հայության ազգային ինքնության պահպանության և տևականության խնդիր է, ուստի այդ աջակցությունը պետք է լինի աներեր

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ

Իրավագետ

Դիտվել է՝ 2625

Մեկնաբանություններ