Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հավատա՞լ, թե՞ չհավատալ

Հավատա՞լ, թե՞ չհավատալ
14.12.2025 | 10:48

Հիշեցնեմ, որ սույն ԾԱՅՐահեղ ընդդիմադիրը Արցախյան խայտառակ պատերազմից և 2021 թ-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո չանցնելով ԱԺ, մեծ հաճույքով սկսեց սպասարկել Նիկոլին՝ ստանալով ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, իսկ իր կուսակիցներն էլ ստացան պաշտոններ հատկապես սոցապ ոլորտում։

Հիշեցնեմ, որ սույն ԾԱՅՐահեղ ընդդիմադիրն էր ամեն ինչ անում, որ տապալի Վանաձորի քաղաքապետի ընտրությունները։

Հիշեցնեմ, որ սույն ԾԱՅՐահեղ ընդդիմադիրի կուսակցությունն է ՔՊ-ին կադրեր մատակարարել։

Հիշեցնեմ, որ, ըստ Գյումրիում տարածված այդ ժամանակվա ասեկոսեների, 2018 թ-ին ներկայիս սույն ԾԱՅՐահեղ ընդդիմադիրի ԼՀԿ-ի Շիրակի մարզային ռեյտինգային ցուցակը կազմվել է հայտնի ՔՊ-ականի օֆիսում։

Դե հիմա, ժողջան, դու որոշի, սրան հավատա՞լ, թե՞ ոչ։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2542

Մեկնաբանություններ