Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ինչու քննադատության թիրախ դարձավ հենց քանդակագործը

Ինչու քննադատության թիրախ դարձավ հենց քանդակագործը
17.12.2025 | 12:21

Գիտեմ, շատերը կարող են ինձ քարկոծել, բայց ուզում եմ խոսել մեր հանրաճանաչ արձանի շուրջ ծավալված աղմկահարույց քննարկումների մասին։

Ինքս էլ չեմ սիրել այն, դա անկեղծ է։ Բայց ինձ համար անհասկանալի է՝ ինչու քննադատության թիրախը դարձավ հենց քանդակագործը։

Արվեստագետը ազատ է իր մտքում, իր երևակայությունում, իր ձեռքում՝ ինչպես թռչունը, որ փնտրում է երկինք։ Նա ստեղծում է՝ ինչպես ինքն է տեսնում աշխարհը, առանց երաշխիքների, որ բոլորին այն նույն կերպ դուր գա։

Եթե արձանը ցավ կամ տարակուսանք է առաջացրել, պատասխանատվությունը պատկանում է նրան, ով այն տեղադրել է, ով որոշել է ցուցադրել այն հանրության առաջ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 3348

Մեկնաբանություններ