Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հայաստանը վերածվել է դիկտատուրայի, որտեղ հակառակորդին վերացնում են ամեն գնով

Հայաստանը վերածվել է դիկտատուրայի, որտեղ հակառակորդին վերացնում են ամեն գնով
22.12.2025 | 10:33

Դեռ կասկածող կա՞, որ Հայաստանը վերածվել է ավտորիտար կառավարվող երկրի։

Միայն ավտորիտարիզմի դեպքում է հնարավոր իշխող կուսակցության լրատվամիջոցի պատվերով միանգամից «գաղտնազերծվի» հույժ գաղտնի փաստաթուղթ առանց պատշաճ ընթացակարգի ու կոնկրետ քաղաքական իշխանության հակառակորդի դեմ։

Ըստ փաշինյանական ադեպտների, Հայաստանում լիքը գործակալներ կան, ու եթե ըստ իրենց, կեղծ փաստաթուղթ չեն հրապարակել, պահանջում եմ հրապարակել մինչև 2025 թվականը բոլոր հավաքագրված անձանց թղթերը, եթե չեն անում, ուրեմն իսկապես երկու տարբերակ կա`

1. կեղծ փաստաթուղթ են հրապարակել,

2. Հայաստանը վերածվել է դիկտատուրայի, որտեղ հակառակորդին վերացնում են ամեն գնով։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2999

Մեկնաբանություններ